Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվեցին օրախնդիր հարցեր

30.03.2021

 Այսօր Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանի գլխավորած աշխատանքային խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, պատասխանատու այլ պաշտոնյաներ: Վերջիններս ներկայացրեցին նախորդ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքները, ոլորտային մի շարք խնդիրներ, հանդես եկան առաջարկություններով:
Ներկայացվեց գարնանացանի աշխատանքների մեկնարկին, արտաքին կապերին և զարգացման ծրագրերին, երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, կրթական և առողջապահական գործընթացներին, քաղաքաշինական ծրագրերին, սեփական եկամուտների հավաքագրմանը վերաբերող և մի շարք այլ հարցեր: Մասնավորապես, նշվեց, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը Լոռու մարզից ներկայացված 121 ծրագրերից 65-ն արդեն դրական եզրակացության են արժանացել. գործընթացը շարունակվում է: Ծրագրերը նախապատրաստական մի շարք աշխատանքներից հետո հնարավոր կլինի մեկնարկել շուրջ 2 ամիս անց:
Առողջապահության ոլորտում անհանգստացնող է կորոնավիրուսով վարակակիրների թվի աճը: Այսօրվա տվյալներով հիվանդների ընդհանուր թիվը՝ 9820 է, որոնցից առողջացել են 8989-ը, բուժում են ստանում 654-ը, մահվան դեպքերի ընդհանուր թիվը 177 է: Սպիտակի բժշկական կենտրոնում բուժում է ստանում 96, իսկ Վանաձորի բժշկական կենտրոնում՝ 36 հիվանդ. բոլորի մոտ ախտորոշված է թոքաբորբ: Մարտի 30-ի դրությամբ COVID-19 համավարակով պայմանավորված՝ կրթությունը հեռավար եղանակով են կազմակերպում Վանաձորի թիվ 30 և թիվ 6 հիմնական դպրոցները:
Քննարկվեցին նաև այլ հարցեր, տրվեցին հանձնարարականներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38