Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արտագնա խորհրդակցություններ՝ Ծաղկաբեր, Մեծ Պարնի, Շիրակամուտ, Կաթնաջուր և Գեղասար համայնքներում

30.03.2021

Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետարանի մի խումբ պաշտոնյաների ուղեկցությամբ, աշխատանքային այցով եղավ Սպիտակի տարածաշրջանի Ծաղկաբեր, Մեծ Պարնի, Շիրակամուտ, Կաթնաջուր և Գեղասար համայնքներում՝ արտագնա խորհրդակցություններ անցկացնելով համայնքների ղեկավարների, համայնքների աշխատակազմերի, ավագանու անդամների, ակտիվ բնակիչների հետ:
Գ. Ասրյանին ներկայացվեցին համայնքների առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները: Մասնավորապես՝ անդրադարձ կատարվեց ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման, ոռոգման համակարգերի բարեկարգման, գյուղտեխնիկայի ձեռքբերման, միջհամայնքային տրանսպորտի անխափան աշխատանքի հետ կապված և մի շարք այլ հարցերի:
Փոխմարզպետը կարևորեց սեփական եկամուտների հավաքագրման պատշաճ իրականացման անհրաժեշտությունը, ինչը համայնքներին հնարավորություն կընձեռի ակտիվորեն մասնակցել պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերին և լուծում տալ համայնքների խնդիրներին: Այս համատեքստում անդրադարձ կատարավեց նաև համայնքների խոշորացման կարևորությանը. ըստ Գ. Ասրյանի՝ նաև բյուջեների մեկտեղման արդյունքում հնարավորություն կընձեռվի ավելի խոոշորածավալ ծրագրեր իրականացնել՝ բարեկարգել ճանապարհներ, ոռոգման համակարգեր, ձեռք բերել արժեքավոր գյուղտեխնիկա: Ինչ վերաբերում է միջհամայնքային տրանսպորտի աշխատանքին, ապա Գ. Ասրյանը նշեց, որ խնդիրն առկա է, քանի որ մարզում մեծ թվով երթուղիներ ուղևորների քիչ քանակի պատճառով աշխատում են վնասով, իսկ առաջիկայում տրանսպորտային միասնական օպերատորի համակարգի ներդրման պարագայում այս խնդիրն ամբողջությամբ կկարգավորվի:
Հանդիպման ընթաքում բարձրացվեցին մի շարք այլ հարցեր, որոնց լուծումներ կտրվեն օրենքով սահմանված կարգով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:17:21