Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքների ընթացքը գտնվում է Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի ամենօրյա վերահսկողության ներքո

19.03.2021

Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին բնակարանով ապահովելու նպատակով Լոռու մարզպետարանը շարունակում է համագործակցել «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության հետ: Լոռու մարզպետարանի և կենտրոնի հետ դեռևս նախորդ տարի կնքված համաձայնագրի շրջանակներում տների կառուցումը վստահվել է «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնին»:
Շինարարական աշխատանքները մարզի գյուղական համայնքներում ընթանում են մեծ թափով:
Շինաշխատանքների ընթացքը գտնվում է Լոռու մարզպետի ամենօրյա վերահսկողության ներքո:
«Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնի» շինարարական աշխատանքների Լոռու մարզպետարանի պատասխանատուներ Արման Մկրտչյանը և Կարեն Ավետսիյանը օրերս հերթական շրջայցն են իրականացրել՝ լինելով Մեծ Պարնի, Ծաղկաբեր և Դարպաս համայնքներում՝ աշխատանքների որակը վերահսկելու նպատակով:
Նման այցերը կրելու են շարունակական բնույթ:
Ինչպես հայտնի է՝ ՀՀ կառավարության 2020թ. մայիսի 7-ի N712-Ն որոշմամբ պետբյուջեից «Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովում» միջոցառման շրջանակներում 1,868 մլրդ դրամ է հատկացվել Լոռու մարզին:
Այդ միջոցներից 1,819 մլրդ դրամը նախատեսված է Լոռու մարզի գյուղական բնակավայրերում ծրագրի շահառու ճանաչված 153 ընտանիքի համար բնակելի տների կառուցման նպատակով (1,817 մլրդ դրամը՝ բուն շինարարական, իսկ 1,989 մլն դրամը՝ արդեն շինարարությունն ավարտված բնակելի տների չափագրման աշխատանքների համար):

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38