Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դպրոցական գույքը կնվիրաբերվի Լոռու մարզի գյուղական համայնքների դպրոցներին

19.03.2021

 Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր ընդունեց սփյուռքահայ բարերար Տավրոս Ասլանյանին՝ իր երախտագիտությունը հայտնելու նրան Լոռու մարզում իրականացված բարեգործական ծրագրերի համար: Հանդիպմանը ներկա էր նաև մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը:
Արմատներով վանաձորցի, Գերմանիայում ծնված Տավրոս Ասլանյանն, ով բնակվում է Հոլանդիայի Ամստելվին քաղաքում, իր և ընկերների՝ Հոլանդիայում բնակվող գյումրեցի Սամվել Սուքիասյանի, թուրքահայ Վիգեն Տոքերի նախաձեռնությամբ բարեգործական առաքելությամբ է ժամանել հայրենիք: Բարեգործները 6 մեծ կոնտեյներներով դպրոցական գույք (նստարաններ, ուսուցչական գրասեղաններ, սեղաններ, աթոռներ, գրատախտակներ, պահարաններ, մարզադահլիճի համար նախատեսված գույք), ինչպես նաև համակարգիչներ են բերել Հայաստան: Նպատակը՝ ամբողջ գույքը նվիրաբերել Լոռու, Շիրակի, Տավուշի, Սյունիքի մարզերի առավել կարիքի մեջ գտնվող շուրջ 20 դպրոցի: Բավականին մեծածավալ և արժեքավոր դպրոցական գույքը կնվիրաբերվի մասնավորապես Լոռու մարզի 8-9 գյուղական համայնքերի դպրոցների:
Ա. Խաչատրյանն իր խոսքում նշեց, որ, որպես մարզի ղեկավար, բարձր է գնահատում հայ բարերարների՝ հայրենիքին օգնելու պատրաստակամությունը և վստահեցրեց, որ Լոռու մարզպետարանը պատրաստ է աջակցելու բոլոր ողջունելի նախաձեռնություններին:
Տ. Ասլանյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց սերտ համագործակցության և ջերմ ընդունելության համար: Նա վստահեցրեց, որ նմանատիպ բարեգործական ծրագրերը շարունակական բնույթ կկրեն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38