Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կարևորվեց դպրոց-ոստիկանություն-մարզպետարան-համայնք սերտ համագործակցության անհրաժեշտությունը
18.03.2021
Մարզպետարանի համապատասխան վարչությունների ներկայացուցիչների, ավագ և միջնակարգ դպրոցների տնօրենների, ուժային կառույցների ներկայացուցիչների, շահագրգիռ այլ կառույցների մասնակցությամբ այսօր կազմակերպված քննարկման նպատակը անչափահասների շրջանում հանցագործությունների կանխարգելմանն ուղղված աշխատանքների ակտիվացումն էր՝ արձանագրվող դեպքերը նվազագույնի հասցնելու համար: Քննարկումը վարում էր մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը:
Վերջինս, ողջունելով հանդիպման նախաձեռնությունը, նշեց, որ խնդիրը մարզի ղեկավարի և մարզպետարանի ամենօրյա ուշադրության կենտրոնում է:
Քննարկման ընթացքում կարևորվեց հատկապես կանախգելիչ միջոցառումների իրականացումը ինչպես դպրոցների, այնպես էլ՝ շահագրգիռ այլ կառույցների մասնակցությամբ: Եվս մեկ անգամ շեշտվեց դպրոց-ոստիկանություն-մարզպետարան-համայնք սերտ համագործակցության անհրաժեշտությունը: