Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Երախտիքի խոսքեր և շնորհակալագրեր՝ վաստակած հանգստի անցնող տնօրեններին
16.03.2021
Մանկավարժության ոլորտում երկարամյա գործունեության, սերունդների կրթության, դաստիարակության գործում գնհատելի ավանդի համար մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր շնորհակալագրերով պարգևատրեց Արևաշողի միջնակարգ դպրոցի տնօրեն Թերեզա Գրիգորյանին, Եղեգնուտի միջնակարագ դպրոցի տնօրեն Հովիկ Համբարձումյանին,Վանաձորի թիվ 21 հիմնական դպրոցի տնօրեն Սարգիս Սուլյանին և Արծնի համայնքի միջնակարգ դպրոցի տնօրեն Մարետա Ռոստոմյանին: Հարգարժան տնօրեններն անցնում են վաստակած հանգստի:
Մարզի ղեկավարն իր խոսքում բարձր գնահատեց նրանց արհեստավարժությունը, մարդկային ու մասնագիտական բարձր որակները և հույս հայտնեց, որ տնօրեններն այսուհետ ևս կշարունակեն իրենց խորհուրդներով աջակից լինել եկող սերունդներին, օգնել դպրոցների հետագա զարգացմանը:
Երախտագիտության խոսք հղեց նաև մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի տեղակալ Արփինե Մատինյանը:
Տնօրեններն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին մարզի ղեկավարին իրենց վաստակը գնահատելու և գնահատանքի ջերմ խոսքերի համար: