Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հորդորում ենք՝ զգո՛ն լինել, պահպանե՛լ հակահամաճարակային կանոնները:
15.03.2021
15.03.2021 թվականի դրությամբ Լոռու մարզում հաստատված կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր դեպքերը 9236 են: Առողջացել է 8651 քաղաքացի, բուժվում են 423-ը: Արձանագրվել է մահվան 162 դեպք:
Սպիտակի բժշկական կենտրոնում կորոնավիրուսով բուժում է ստանում 100 հիվանդ, որոնցից ծանր՝ 85, ծայրահեղ ծանր՝ 15, թոքային օդափոխության սարքին միացված է 7 հիվանդ:
Հարգելի՛ քաղաքացիներ, կրկին խնդրում և հորդորում ենք՝ զգո՛ն լինել, պահպանե՛լ հակահամաճարակային կանոնները: