Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մեկնարկել է «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման» ծրագիրը
15.03.2021
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ազդարարեցին Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման» (LEAD) ծրագրի պաշտոնական մեկնարկը։
Շնորհանդեսին մասնակցում էր նաև Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը։
Ծրագրի իրականացնող գործընկերներն են ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ), ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ), Ավստրիական զարգացման գործակալությունը (ԱԶԳ) և Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնը (ՄՔՄՄԿ)։
Ծրագրի գործընկերները ներկայացրեցին LEAD ծրագրի հիմնական նպատակները, այն է՝ տեղական ակտիվ դերակատարների համատեղ ջանքերով համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված նախաձեռնությունների իրականացմամբ նպաստել Հայաստանի հյուսիսային երեք մարզերի՝ Լոռու, Տավուշի և Շիրակի, զարգացմանը և կյանքի որակի բարելավմանը: Ծրագրի արդյունքները բխում են «ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» (CEPA) առաջնահերթություններից:
Ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվի առնվազն 250 նոր աշխատատեղ, կֆինանսավորի/աջակցություն կստանա ավելի քան 225 համայնքային զարգացման նախաձեռնություն, 160 գյուղական բիզնես և միգրանտների/նրանց ընտանիքների անդամների կողմից իրականացվող 150 բիզնես նախաձեռնություն, առնվազն 500 շահառու կստանա ուսուցում՝ սեփական գործ սկսելու և բիզնեսի կառավարման վերաբերյալ: Ընդհանուր թվով ավելի քան 9000 շահառու կներգրավի ծրագրի շրջանակներում իրականացվելիք միջոցառումներում:
Ավելին՝ https://bit.ly/3tq99UT