Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հարգանքի տուրք՝ Արևելյան Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի 10-րդ տարելիցի օրը

12.03.2021

  Արևելյան Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի 10-րդ տարելիցի օրը Սպիտակի կենտրոնական պուրակում տեղադրված հուշարձան-խաչքարի մոտ անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցեցին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան նորին գերազանցություն պարոն Ջուն Յամադան, Սպիտակի համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը, պաշտոնատար այլ անձինք, փրկարարներ և համայնքի բնակիչները:
Գուգարաց թեմի առաջնորդ բարձրաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը հոգեհանգստի կարգ կատարեց և ներկաների հետ միասին աղոթք հնչեցրեց առ Աստված՝ բոլոր զոհերի հոգիների հանգստության համար:
Փոխմարզպետն իր խոսքում մասնավորապես նշեց, որ
Ճապոնիայի ժողովուրդը մշտապես եղել է հայ ժողովրդի կողքին, ու սա ևս մեկ առիթ է հավաստելու, որ հայերը նույնպես պատրաստակամ են աջակցելու ու համագործակցելու Ճապոնիայի հետ՝ ամենատարբեր ուղղություններով:
«Հայ-ճապոնական համագործակցությունը տարիների պատմություն ունի: Վստահ եմ, որ երկու երկրների միջև բարեկամական ու գործընկերային հարաբերությունները տարեցտարի առավել ամուր են լինելու»,-ասաց նշեց Գ. Ասրյանը:
Ա. Փամբուխչյանն իր հերթին զորակցության խոսքեր հղեց արհավիրքը վերապրած Ճապոնիայի ժողովրդին:
Դեսպանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց ՀՀ կառավարությանը և հայ ժողովրդին 2011թ. Ճապոնիայի երկրաշարժի ժամանակ անգնահատելի աջակցություն ցուցաբերելու համար, նշեց, որ Ճապոնիայի ժողովուրդը զգացված է Հայաստանի բարեկամական վերաբերմունքից և բարձր է գնահատում Սպիտակում խաչքարի տեղադրումը:Նա նաև շեփորով երաժշտական կատարում նվիրեց ներկաներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38