Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի գլխավորությամբ հարգանքի տուրք մատուցվեց և ծաղիկներ խոնարհվեց սպարապետի արձանին
05.03.2021
«Այս երկիրը բառերով սիրվող երկիր չէ, նաև հեռադիտակով դիտվող երկիր չէ, քարի հետևում քար կա, մշուշի ետևում՝մշուշ: Այս երկրի սահմանները գծվում են արյամբ և ամրանում քրտինքով: Միջազգային գեղեցիկ ու հարթ նշանառության օրենքները դիպչում են մեր քարերին ու ցաք ու ցրիվ լինում». մարտի 5-ին սպարապետ Վազգեն Սարգսյանը կդառնար 62 տարեկան:
Ավանդույթի համաձայն, յուրաքանչյուր տարի այս օրը Վանաձորում տեղակայված նրա արձանի շուրջը մարդաշատ է լինում: Այս տարին ևս բացառություն չէր: Մարզպետարանի ողջ աշխատակազմը վաղ առավոտյան Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի գլխավորությամբ հարգանքի տուրք մատուցեց և ծաղիկներ խոնարհեց սպարապետի արձանին:
Շնորհավո՛ր ծնունդդ ՍՊԱՐԱՊԵՏ: