Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Բարձրաձայնվեցին մարզական ոլորտում առկա խնդիրները
04.03.2021
Մարզի ղեկավարը շնորհակալություն հայտնեց ոլորտի նվիրյալներին անձնվեր աշխատանքի, մարզում սպորտային կյանքն ակտիվ պահելու և երիտասարդ սերնդի ֆիզիկական դաստիարակությունը լավագույնս կազմակերպելու համար: Մարզպետը նշեց, որ տարբեր մարզաձևերում մեր մարզիկները լավ արդյունքներ ունեն, շեշտեց առանձին մարզաձևերի զարգացման, երեխաների ներգրավվածության անհրաժեշտության մասին: Բարձրացված հարցերի շուրջ ծավալվեց ակտիվ քննարկում:
Ներկաներին հուզող հարցերի թվում էին մարզիչների աշխատավարձերի չափը, առանձին թաղամասերում սպորտդպրոցների կառուցման հնարավորությունը, 18 տարին լրացած մարզիկների բանակ զորակոչվելու խնդիրը, սպորտային գույքով ապահովվելու և մի շարք այլ հարցեր:
‼Արամ Խաչատրյանը շեշտեց՝ ներկայացված հարցերը առաջիկայում մանրամասն կքննարկվեն, կուսումնասիրվեն դրանց լուծման հնարավորությունները: Ինչ վերաբերում է պատանի մարզիկների՝ բանակ զորակոչվելուն, ապա մարզի ղեկավարի հավաստմամբ հարցը կներկայացվի ԿԳՄՍ և Պաշտպանության նախարարություններում: Մարզպետը վստահեցրեց՝ բարձրաձայնված խնդիրները լուծումներ կստանան ըստ առաջնահերթության, նաև կարևորեց համագործակցության սերտացումը թե՛ մարզային, թե՛ քաղաքային իշխանությունների հետ:
Հանդիպման ավարտին Վանաձորի քաղաքապետարանի ֆիզկուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Գևորգ Մացակյանը ներկայացրեց համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող 10 սպորտդպրոցների գործունեությունը, նշեց՝ վերջիններս հիմնականում գույքի արդիականացման խնդիր ունեն: