Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աքորու դպրոցի դասասենյակներից մեկը անվանակոչվեց Արցախյան պատերազմում հերոսացած հայորդու անունով

04.03.2021

  Լոռու մարզի Աքորի գյուղի միջնակարգ դպրոցի դասասենյակներից մեկն անվանակոչվեց նույն դպրոցի շրջանավարտ, Հադրութի շրջանի Մեխակավանի պաշտպանական մարտերում զոհված Վախթանգ Օհանյանի անունով: Միջոցառմանը մասնակցում էին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Ալավերդի խոշորացված համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանը, Վախթանգի ծնողները, զինվորականներ, մանկավարժական կոլեկտիվն ու աշակերտները, հյուրեր: Դասասենյակում՝ հերոսին նվիրված անկյունում, ցուցադրված էին Վախթանգ Օհանյանի անձնական իրերն ու լուսանկարները: Դպրոցի տնօրենը, ուսուցիչները ներկայացրին Վախթանգի կյանքի ուղին, իսկ հերոսի մարտական ընկերները պատմում էին դիպվածներ՝ մարտի դաշտից:
-Վախթանգը իր սխրանքով վաստակել է անմահության իրավունքը. նա և նրա նման հերոսացած տղաները մշտապես լինելու են մեր օրվա մի մասնկիը: Նրանք անցյալ չեն, նրանք հավերժ ներկա են ու ապագա սերունդների համար ուժի ու հերոսության լավագույն օրինակ են լինելու,- իր խոսքում նշեց մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը:
Աշակերտները հանդես եկան հայրենասիրական երգերի կատարմամբ ու ասմունքով, փոքրիկներն այսօր արդեն խոստանում են՝ շարունակելու են հերոս հայորդու կիսատ թողած գործը, հայրենիքի սահմանների պաշտպանությունը կատարելու են մեծ պատասխանատվությամբ ու անձնվիրաբար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:45:13