Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ ԳԵՐԱՇՆՈՐՀ ՏԵՐ ՀՈՎՆԱՆ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

04.03.2021

Սրբազա՛ն հայր
Գերաշնո՛րհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյան
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան տարեդարձի առթիվ: Թող երկնային Տերը Ձեզ պարգևի երկար տարիների քաջառողջ կյանք, անսպառ ուժ և կորով, որպեսզի այդ ուժն ու եռանդը կարողանաք ծառայեցնել Լոռու մարզի հոգևոր մշակույթի պահպանման ու զարգացման սուրբ գործին: Վստահ եմ՝ Ձեր ջանքերը ուղղված են լինելու հայրենասիրության և հավատքի ամրապնդմանը, հանդուրժողականություն ու փոխվստահություն սերմանելուն, մեր ժողովրդի համար ծանրագույն այս ժամանակահատվածում ապագայի հանդեպ հույս ու հավատ ներշնչելու գործին: Այսօր, առավել քան երբևէ, հավատացյալ ժողովուրդը ունի Ձեր հայրական օրհնանքի ու սփոփիչ խոսքերի կարիքը:
Լիահույս եմ, որ շարունակական են լինելու մեր մարզում Գուգարաց թեմի կողմից իրականացվող ամենատարբեր բարեգործական ծրագրերը, է՛լ ավելի է սերտանալու մարզային, համայնքային և Հայ առաքելական Սուրբ եկեղեցու միջև համագործակցությունը՝ ի շահ Հայաստանի Հանրապետության պետականության պահպանման:
Եվս մեկ անգամ շնորհավորելով՝ մաղթում եմ խաղաղություն, առողջություն, երկար տարիների արգասաբեր գործունեություն: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:45:13