Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հայտարարություն
01.03.2021
Մարզի զբոսաշրջության դերակատարներին և զբոսաշրջության ոլորտին առնչվող անհատներին և կազմակերպություններին հրավիրում ենք մասնակցելու Լոռու մարզպետարանի աջակցությամբ և “Տուր ըդվայզ” զբոսաշրջային ընկերության նախաձեռնությամբ կազմակերպված` «Ռազմավարական պլանավորման սկզբունքների ներկայացում՝ Քովիդ-19 համավարակի ժամանակաշրջանում տեղացի ձեռնարկատերերին աջակցելու համար» և
«Սանիտարահիգիենիկ նորմերը զբոսաշրջության ոլորտում Քովիդ-19 համավարակի ժամանակաշրջանում» թեմաներով սեմինարներին:
Սեմինարները տեղի կունենասն մարտի 3-ին ժամը 10-ին, Կիրովական հյուրանոցում, հասցե՝ Լոռու մարզ, Վանաձոր, Մաշտոցի փող., 1 շենք:
Մասնակցելու համար խնդրում ենք լրացնել հայտադիմումը՝ անցնելով հետևյալ հղումով՝
https://bit.ly/3r66NcX
Կազմակերպությունը կհոգա այն մասնակիցների ճանապարհածախսը ովքեր սեմինարին կժամանեն խմբերով (3-4հոգի մեկ տրանսպորտով): Սույնը չի վերաբերում Վանաձորից մասնակիցներին:
«Տուր Ըդվայս» զբոսաշրջային ընկերությունը՝ «ԵՄ-ն Բիզնեսի Համար» նախաձեռնության շրջանակներում իրականացնում է «Զբոսաշրջային նոր երթուղիների ստեղծում՝ հաշվի առնելով սանիտարական և անվտանգության նոր միջոցառումները» ծրագիրը:
ԵՄն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի կողմից:
Ծրագրի շրջանակներում 2021թ-ի մարտի 3-ին նախատեսվում է անցկացնել սեմինար Լոռու մարզում հետևյալ թեմաներով՝
«Ռազմավարական պլանավորման սկզբունքների ներկայացում՝ Քովիդ-19 համավարակի ժամանակաշրջանում տեղացի ձեռնարկատերերին աջակցելու համար»;
«Սանիտարահիգիենիկ նորմերը զբոսաշրջության ոլորտում Քովիդ-19 համավարակի ժամանակաշրջանում»:
Սեմինարին կարող են մասնակցել Լոռու մարզի՝ զբոսաշրջային ոլորտում գործունեություն ծավալող բոլոր ընկերությունները և անհատները, մասնավորապես՝ զբոսավարները, գիշերակացի, սննդի, ճանապարհատրանսպորտային ծառայություններ մատուցող ընկերությունների ներկայացուցիչները, և այլ հետաքրքրված անձինք: