Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տուրիզմ ռեստարտ 2021՝ տուրիզմի զարգացմանն ուղղված համաժողով՝ Լոռու մարզում
01.03.2021
Լոռու մարզից մեկնարկեց Տուրիզմ ռեստարտ-2021 օֆլայն և անվճար կոնֆերանսների շարքը:
Ծրագիրը կյանքի կոչվեց Լոռու մարզպետարանի աջակցությամբ և One Way ընկերության նախաձեռնությամբ:
Կոմիտասի անվան արվեստի դպրոցը համախմբեց մարզի զբոսաշրջության դերակատարներին և զբոսաշրջության ոլորտին առնչվող անհատներին ու կազմակերպություններին: Համաժողովին մասնակցում էին Լոռու փոխմարզպետ Գոռ Ասրյանը, Լոռու մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը:
Լոռու փոխմարզպետը, հանդես գալով ողջույնի խոսքով, շեշտեց՝ զբոսաշրջության զարգացումը մեր մարզի համար առաջնահերթություն է, իսկ Լոռին՝ մեծ պոտենցիալ: Գոռ Ասրյանը մարզի ղեկավարի և իր անունից վստահեցրեց՝ մարզպետարանը քայլեր է ձեռնարկում տուրիզմի զարգացմանը նպաստելու և Լոռու մարզի ունեցած զբոսաշրջային պոտենցիալը նպատակային օգտագործելու համար:
Տուրիզմի ներկայացուցիչները՝ կիսվեցին իրենց փորձով,խոսեցին տուրիզմի զարգացման հեռանկարների և առկա հնարավորությունների մասին:
Ներկայացրին առաջարկներ, թե ինչպես ճգնաժամային իրավիճակից հետո վերսկսել աշխատել նոր տեմպով ու եռանդով:
Ձեռք բերվեցին նոր կապեր: Քննարկվեցին համագործակցության հետագա հնարավորությունները։