Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հայտարարություն
24.02.2021
Մարզի զբոսաշրջության դերակատարներին և զբոսաշրջության ոլորտին առնչվող անհատներին և կազմակերպություններին հրավիրում ենք մասնակցելու Լոռու մարզպետարանի աջակցությամբ և One Way ընկերության նախաձեռնությամբ կազմակերպված ''Տուրիզմ ռեստարտ 2021'' համաժողովին, որը տեղի կունենա փետրվարի 27-ին ժամը 11-ին Վանաձորի Կոմիտասի անվան արվեստի դպրոցում:
Մասնակցելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտը՝ http://bit.ly/3p8Gz7H
Հարցերի դեպքում զանգահարել՝ 094 362131 | 091 362131 | 041 362131
Կոնֆերանսի նպատակն է՝
Կիսվել տուրիստական ոլորտի բիզնեսների հետ փորձով ու գիտելիքներով
Օգնել մարզերի բիզնեսներին խորհուրդներով, որպեսզի կարողանան ճգնաժամային իրավիճակից հետո վերսկսել աշխատել նոր տեմպով ու եռանդով
Տուրիստական ոլորտում կապեր ձևավորել՝ համագործակցությունների համար
Կոնֆերանսին կարող են մասնակցել՝
Տուրիստական ոլորտի հետ առնչվող բիզնեսների սեփականատերերը կամ աշխատակիցներ
Ովքեր ցանկանում են տուրիստական ոլորտում սկսել բիզնես
Ովքեր հետաքրքրված են տուրիստական ոլորտով
Կոնֆերանսի թեմաներն են՝
Ի՞նչպես համագործակցել տուրիստական ընկերությունների հետ:
Փորձագետ՝ Մաթևոս Բարսեղյան (ONE WAY TOUR ընկերության հիմնադր տնօրեն):
Ինչպե՞ս ներգրավել հաճախորդներ թվային մարքեթինգի միջոցով:
Փորձագետ՝ Արփինե Փանոսյան (ONE WAY TOUR ընկերության մերքեթինգի բաժնի ղեկավար):
Նորարարությունների կիրառումը զբոսաշրջության մեջ:
Փորձագետ՝ Արամ Հարությունյան (Հովեկ զբոսաշրջային գրասենյակի հիմնադիր, զբոսաշրջության ոլորտի զարգացման փորձագետ):
Ինչպե՞ս առաջխաղացնել տուրիստական բիզնեսը օնլայն ամրագրման համակարգերի միջոցով (Booking.com, Tripadvisor.com, AirBnB.com):
Փորձագետ՝ Անահիտ Ոսկանյան (ProHotel Solutions ընկերության հիմանդիր տնօրեն, հյուրանոցային ոլորտի վաճառքի և մարքեթինգի մասնագետ):
Ինչպե՞ս հիմնել հաջողակ հյուրատնային բիզնես (կառավարման մոդել, պոտենցյալ խնդիրների կանխարգելման միջոցառումներ):
Փորձագետ՝ Սյուզաննա Ալոյան (ԵՊՀՔ դասախոս, զբոսաշրջության ոլորտի փորձագետ):
Ինչպե՞ս հաղթահարել Covid 19-ի պատճառով առաջացած ճգնաժամային իրավիճակը:
Փորձագետ՝ Մարինա Սոլախյան (Հյուրանոցային ոլորտի խորհրդատու, վաճառքի և մարքեթինգի մասնագետ):
Ինչպե՞ս Հաջողել տուրիստական բիզնես նախագիծը՝ WOW Glamping-ի օրինակով
Փորձագետ՝ Շուշաննա Կոստանյան ("WOW Glamping" ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն):
Տուրիզմը` որպես համայնքի ենթակառուղվածքների զարգացման միջոց
Փորձագետ՝ Ֆլորա Ամիրխանյան ("OneNature,Vanadzor/Angar" ընկերության գործադիր տնօրեն)
Ինչպե՞ս օգտագործել զբոսաշրջային նյութական և ոչ նյութական ռեսուրսների հնարավորությունները և ձևավորել այլընտրանքային առաջարկներ
Փորձագետ՝ Գոհար Մալխասյան (ԵՊՀՔ դասախոս, զբոսաշրջության ոլորտի փորձագետ)