Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հերթական այցը սննդի արդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալող «Ռուդել» ՍՊԸ էր

23.02.2021

 Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը շարունակում է այցելությունները մարզի արտադրական ձեռնարկություններ. հերթական այցը սննդի արդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալող «Ռուդել» ՍՊԸ էր:
Մարզի ղեկավարին աշխատակիցները դիմավորեցին աղուհացով, ապա ընկերության տնօրեն Ռաֆայել Ալավերդյանի ուղեկցությամբ մարզպետը շրջեց արտադրամասի տարածքով, ծանոթացավ իրականացվող աշխատանքներին:
Տնօրենը մարզի ղեկավարին ներկայացրեց արտադրության տեսակները, ապրանքի իրացման շուկաները,խոսեց նոր ծրագրերից, որոնց իրականացման համար ակնկալում են պետության աջակցությունը:
Մարզպետը շեշտեց՝ բիզնեսի զարգացումը, աշխատատեղերի ապահովումը կառավարության համար առաջնային է. այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում, և առաջին իսկ հնարավորության դեպքում մարզային իշխանությունը պատրաստ է աջակցել, սատար կանգնել մարզում գործունեություն ծավալող ձեռնարկություններին:
«Ռուդել» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1994 թ. և շուրջ 30 տարի լինելով շուկայում՝ զբաղվում է հացաբուլկեղենի և հրուշակեղենի արտադրությամբ: Ընկերությունը աշխատում է 2 հերթափոխով՝ աշխատանքով ապահովելով շուրջ 50 քաղաքացու: Մարզի ղեկավարին տված խոստմանը համաձայն՝ առաջիկայում կմեծացնեն թե՛ արտադրության ծավալներըՙ թե՛ աշխատակիցների թիվը:
Մարզպետն էլ իր հերթին վստահեցրեց՝ պատրաստ է լիազորությունների շրջանում հնարավորինս աջակցել:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:45:13