Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Մեզ համար առաջնահերթություն է բնակիչների խնդիրներին օր առաջ լուծում տալը». Ա Խաչատրյան

23.02.2021

 Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը Դսեղ համայնքում էր՝ բնակիչներին հուզող հարցերն անձամբ լսելու, համայնքի համար առաջնային կարևորություն ներկայացնող խնդիրներին պարզաբանումներ տալու նպատակով: Մարզպետը հանդիպեց ավագանու անդամների, համայնքապետարանի աշխատակազմի հետ:
Բնակիչներին հուզող գլխավոր հարցը համայնքների խոշորացումն է: Մարզի ղեկավարը նշեց՝ տնտեսապես ուժեղ, ֆինանսապես կայուն համայնքների ձևավորման գործում խոշորացման դերը մեծ է, բայց Դսեղի հարցը դեռևս քննարկման փուլում է. ներկայում հստակ որոշում չկա:
Քննարկվեցին նաև այս տարվա սուբվենցիոն ծրագրերը. Դսեղը 2 ծրագիր է ներկայացրել՝ ճանապարհի ասֆալտապատում և գյուղտեխնիկայի ձեռքբերում: Մարզի ղեկավարը տեղեկացրեց, որ ծրագրերը ներկայացվել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ հաստատման:
Դսեղ համայնքը ներգրավված է նաև «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովում» ծրագրում. նախատեսում են համայնքի գերեզմանոցի ցանկապատում իրականացնել: 1.5 մլն դրամից համայնքը նախատեսում է 800.000 դրամի ներդրում կատարել:
Բնակիչները հետաքրքրվեցին նաև է Հ 70՝ Մ6-Աթան ճանապարհահատվածի վերանորոգմամբ: Մարզի ղեկավարը տեղեկացրեց՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ նախնական համաձայնությամբ շուրջ 34 կմ ճանապարհահատվածը կհիմնանորոգվի:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:45:13