Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը նորկոչիկներին մաղթեց անփորձանք ծառայություն և բարի վերադարձ հայրենի օջախներ
16.02.2021
Այսօր ՀՀ ՊՆ Լոռու մարզի զինվորական կոմիսարիատի Սպիտակի բաժանմունքից պարտադիր զինվորական ծառայության մեկնեցին նաև Գուգարքի և Սպիտակի տարածաշրջանների նորակոչիկները: Նրանց անփորձանք ծառայություն ու բարի վերադարձ մաղթելու էր մեկնել Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը.
«Կատարեք ձեր սրբազան պարտքը, ծառայե՛ք հայրենիքին բարեխղճորեն ու բարձր պահեք ձեր մարզի, ձեր համայնքի պատիվն ու հեղինակությունը: Հայրական մաղթանքս մեկն է՝ թող խաղաղ երկնքի տակ անցնի ձեր ծառայությունը ու երկու տարի անց անփորձանք, ողջ-առողջ տուն դառնաք՝ շենացնելու ձեր տունը, ծխացնելու ձեր օջախի ծուխը»:
Իր օրհնությունը նրանց ուղղեց Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը:
Բոլոր ներկաները աղոթք հնչեցրեցին տղաների անփորձանք ծառայության և երկրի խաղաղության համար: