Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաղաքացիական պաշտպանությանն ուղղված միջոցառումներ՝ Մեծավան խոշորացված համայնքում

16.02.2021

Լոռու մարզի փրկարարական վարչության կողմից Լոռու մարզպետարանի հետ համագործակցությամբ կազմակերպված հերթական «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը» թեմայով գործնական միջոցառումներն անցկացվեցին Մեծավան խոշորացված համայնքում (առկա բնակչությունը՝ 6525 մարդ):
Միջոցառումներում ընդգրկված են եղել Լոռու մարզպետարանի և ԼՄՓՎ պաշտոնյաները, հրշեջ-փրկարարներ, Մեծավան համայնքի թիվ 1 միջնակարգ և թիվ 2 հիմնական դպրոցների աշակերտներն ու անձնակազմը, խոշորացված համայնքի Միխայլովկա, Պաղաղբյուր, Ձյունաշող բնակավայրերի վարչական ղեկավարները, Մեծավան համայնքի ղեկավարը և բնակչության ակտիվ խումբը:
Միջոցառումների շրջանակներում գործարկվել են համայնքապետարանի և և թիվ 2 հիմնական դպրոցի տանիքներում տեղադրված շչակները, միաժամանակ դպրոցների աշակերտներն ու անձնակազմը տարահանվել են 1-1,5 րոպեի ընթացքում, կատարվել են համայնքում առկա պատսպարման վայրերի (նկուղային հարկերի) ուսումնասիրություններ, որի ընթացքում բնակչությանը իրազեկվել են ազդարարման դեպքում վարվելակերպի կանոնները, առավել ուշադրության կենտրոնում են գտնվել բնակչության մասնակի տարահանման միջոցառումները, համատեղ իրականացվել են տարահանման հաշվարկներ, տարահանման պլանների, հաշվարկների, հավաքակայանների ճշգրտումներ: Համայնքապետարանում, համայնքի և բնակավայրերի վարչական ղեկավարների, համայնքի ակտիվ մասնակիցների հետ անց են կացվել քննարկումներ՝ իրականացված միջոցառումների, առկա խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ:
Գործնական պարապմունքներից հետո կատարվել է ամփոփում, որի ընթացքում վեր են հանվել առկա թերությունները:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38