Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Պետությունը կմեծացնի գյուղական բնակավայրերի՝ տեղական քարով սալարկման համար համաֆինանսավորման չափը.
15.02.2021
Նախորդ տարի մի շարք գյուղական բնակավայրերի ճանապարհներ բարեկարգվեցին տեղական քարով սալարկմամբ, ինչը նախադեպային էր սուբվենցիոն ծրագրերի համար:
Հաշվի առնելով, որ ճանապարհների վերանորոգման այս մեթոդը՝ թե դիմացկունությամբ, թե կոլորիտային միջավայր հաղորդելու առումով հաջողված էր՝ այս տարի փոփոխություն է տեղի ունեցել ներհամայնքային ճանապարհների վերանորոգման՝ սուբվենցիոն հայտերի ներկայացման չափորոշիչներում:
Ըստ այդմ` ներհամայնքային ճանապարհների՝ տեղական հումքով(քարով) սալիկապատումը համայնքների կողմից խրախուսելու նպատակով պետությունը կմեծացնի իր բաժին ֆինանսավորման չափը 2021թ. սուբվենցիոն ծրագրերում:
Տուֆով սալարկում է կատարվել Լոռու մարզի մի շարք համայնքներում՝
Բազում համայնք՝ 758 գծամետր ճանապարհի նորոգում,
Արջուտ համայնք՝ կենտրոնական ճանապարհի մասնակի նորոգում
Ախթալա՝ ներհամայնքային ճանապարհի,
Մեծավան՝ Կոմիտաս փողոցի նորոգում: