Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գուգարաց թեմի հոգևոր սպասավորներն արժանացան Լոռու մարզպետի շնորհակալագրերի

11.02.2021


Արցախյան պատերազմի ընթացքում Գուգարաց թեմի հոգևոր սպասավորների հայրենանվեր և բարեխիղճ ծառայությունը մշտապես բարձր գնահատանքի է արժանացել Լոռու մարզպետի կողմից:
Այսօր Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ եկեղեցու դահլիճում Արամ Խաչատրյանը շնորհակալագրեր հանձնեց թեմի հոգևոր հայրերին:
Հանդիպումը Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանն սկսեց Տերունական աղոթքով, որից հետո մարզպետը խոսեց պատերազմի և դրան հաջորդող օրերում հոգևորականների անձնվեր ծառայության մասին:
-Եկեղեցին մեծ առաքելություն ունի ժողովրդի հոգևոր ու ֆիզիկական պահպանման գործում: Հավատքի շնորհիվ մեր ազգի ոգին մշտապես զորացել է։ Գուգարց թեմի սպասավորների ունեցած ավանդը նույնպես մեծ է։ Ձեր ոգևորող խոսքով մեր զինվորներին ուղղորդել եք՝ քաջությամբ մարտնչելու թշնամու դեմ, պետք եղած դեպքում՝ աղոթքով փարատել մեր մայրերի վիշտը ,- շեշտեց մարզի ղեկավարը՝ անդրադառնալով նաև Գուգարաց թեմի ջանքերով կյանքի կոչված սոցիալական, բարեգործական այն բազմաթիվ ծրագրերին, որոնք ուղղված են եղել կարիքավորներին:

Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանն էլ վստահեցրեց՝ այս ծանր օրերին ծառայել են առավել մեծ պատասխանատվությամբ.
-Այսուհետ և՛ս շարունակելու ենք մեր ծառայությունը Աստծուն ու ժողովրդին, իսկ Ձեր կողմից ուշադրության արժանանալը և գնահատանքն իսկապես պարտավորեցնում է: Որպես Գուգարաց թեմի առաջնորդ՝ վստահեցնում եմ՝ շարունակելու ենք համագործակցությունը բոլոր ուղղություններով և դառնալու ենք լավագույն օրինակ մյուս բոլոր թեմերի համար,֊ասաց նա: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:45:13