Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քաղաքացիների կողմից բարձրաձայնված խնդիրների հրատապ լուծումը մարզպետարանի օրակարգում է
11.02.2021
Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելությունը: Շուրջ մեկ տասնյակ քաղաքացիներ մարզպետին դիմեցին հիմնականում աշխատանքի տեղավորման, բիզնեսի աջակցության, բնակարանային պայմանների բարելավման, սոցիալական աջակցության և վիրավոր զինծառայողի բուժման հարցերով: Ներկայացված խնդրներից մի մասին լուծում տրվեց հենց տեղում. մասնավորապես՝ մարզպետարանը հնարավորության սահմաններում դրամական աջակցություն կտրամադրի սոցիալապես անապահով ընտանիքի, կլուծի նաև վառելափայտի հարցը: Ինչ վերաբերում է զինծառայողի բուժման խնդրին, ապա այս հարցում մարզի ղեկավարի դիրքորոշումը հստակ է՝ աջակցություն անպայման տրամադրվելու է, պետությունն իր պարտավորությունը բարեխղճորեն կկատարի, հարցը լուծում կստանա կամ դեղորայքային ապահովմամբ, կամ՝ դրամական աջակցությամբ:
Ներկայացված մյուս խնդիրները, մարզպետի հանձնարարականի համաձայն՝ կքննարկվեն և դրանց ընթացք կտրվի սահմանված ժամկետներում: