Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր հանդիպում ունեցավ Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի հետ

10.02.2021

 
Նա Սրբազան հորը և թեմի հոգևոր հայրերին շնորհավորեց փետրվարի 9-ին Հայ Առաքելական Եկեղեցու կողմից նշվող Սուրբ Ղևոնդյանց քահանայական տոնի կապակցությամ՝ կարևորելով հայ առաքելական եկեղեցու դերը երկրի հոգևոր֊ մշակութային կյանքում.
-Բազմիցս առիթներ են եղել ասելու՝ եկեղեցին այն կարևոր օղակն է, որը մշտապես կապել է ժողովրդի տարբեր շերտերին: Մարզային, համայնքային իշխանությունների և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու համագործակցությունը միայն մեկ նպատակ ունի՝ նպաստել հոգևոր մշակույթի զարգացմանը և գործել ի շահ Լոռու մարզի և լոռեցի հավատացյալների,- նշեց Արամ Խաչատրյանը:

Մարզպետը նաև առանձնակի կարևորեց փորձություններով հարուստ այս ժամանակաշրջանում եկեղեցու և հոգևոր դասի դերակատարությունը.
֊Ձեր աջակցությունն այսօր մեր ժողովրդին անհրաժեշտ է առավել քան երբևէ: Ինքս պատերազմի ընթացքում բազմիցս ականատես եմ եղել, թե ինչպես է հոգևորականը զինվորին հավասար պայքարել մարտի դաշտում: Ձեր ջանքերը գովեստի ու բարձր գնահատանքի են արժանի,- ասաց մարզի ղեկավարը:

Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանն իր հերթին վստահեցրեց՝ որպես թեմի առաջնորդ՝ պատրաստ է շարունակել սկսված բոլոր ողջունելի նախաձեռնությունները, որոնք միտված կլինեն լոռեցիների բարօրությանը: Իսկ գնահատված լինելը, ջերմ մթնոլորտում աշխատելն ավելի է պարտավորեցնում և ստիպում աշխատանքը շարունակել եռանդով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38