Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անասնապահության զարգացմանն ուղղված ծրագիր՝ Լոռու մարզում ապաստանած արցախցիների համար

09.02.2021

 «Աստղիկ» բարեգործական հիմնադրամը Լոռու մարզում ապաստանած արցախցիների համար հերթական ծրագիրն է իրականացնում: Ընտանիքներին, որոնք որոշել են վերջնականապես հաստատվել Լոռիում, հնարավորություն է տրվել զբաղվել ոչխարաբուծությամբ, հետագայում նաև՝ զարգացնել տնտեսությունը : Հիմնադրամը 110 ընտանիքի տրամադրում է 5 ոչխար, նաև՝ մինչև 100 տուկ խոտ՝ կախված տարածաշրջանի կլիմայական պայմաններից: Ընտանիքներին ընտրում են համայնքների հետ միասին։ Ծրագրի հաջող ընթացքն ապահովելու հարցում Լոռու մարզպետարանը պատրաստակամ է ամենայն աջակցություն ցուցաբերել։ Ընտանիքների ընտրության հարցում կարևոր նախապայման է անասնապահության փորձ ունենալը, նաև կենդանիներին պահելու համար անհրաժեշտ պայմանների առկայությունը: Լոռու մարզում հաստատված արցախցի ընտանիքները 398-ն են, նրանցից 110-ը այս ծրագրի շահառու են: Ստեփանավանում, Լոռի Բերդ խոշորացված համայնքում և Սպիտակում գործընթացը շարունակվում է , վերջիններիս կհաջորդեն նաև մարզի մյուս բնակավայրերը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38