Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Առաջին զորակոչը՝ 2020թ.-ի արցախյան պատերազմից հետո

09.02.2021

 


ՀՀ ՊՆ Լոռու մարզի զինվորական կոմիսարիատի Տաշիրի և Ստեփանավանի բաժանմունքներում մեկնարկեց 2020 թվականի ձմեռային զորակոչը:
Ծառայության մեկնողներին հայոց բանակ ճանապարհելու արարողությանը ներկա էին մարզային ու քաղաքային իշխանություների, հոգևոր դասի ներկայացուցիչներ, զինակոչիկների ծնողներ ու հարազատներ:

Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանն իր և մարզի ղեկավարի անունից տղաներին անվտանգ ծառայություն ու բարի վերադարձ մաղթեց.
-Հայոց բանակի զիվորը հպարտ պիտի լինի, գլուխը՝ բարձր: Հայոց բանակն անպարտ է, քանի դեռ ունենք ձեզ նման քաջորդիներ: Դուք եք մեր երկրի կայունության առաջին երաշխավորն ու մեր պետականության կարևոր հենասյունը: Պատվով կատարեք ձեր պարտքը հայրենիքի հանդեպ ու վստահ եղեք՝ այս դժվարին օրերը ևս հաղթահարելու ենք, քանզի մեր երկրի այսօրն ու ապագան հենց ձե՛ր ձեռքերում է,-ասաց մարզպետի տեղակալը:

Մինչ տղաներին ճանապարհելը, հավաքվածները միասնական աղոթք հղեցին՝ առ Աստված, ապա Ստեփանավանում զորակոչիներին նաև Երուսաղեմից բերված օրհնված խաչեր բաժանվեցին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38