Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ սամբոյի Լոռու մարզի առաջնությունը

05.02.2021

Օրերս Վանաձորի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մասնագիտացված մարզադպրոցում (ՕՀՄՄՄԴ) կայացավ սամբո ըմբշամարտի Լոռու մարզի առաջնությունը: Մարզի երեք տարածաշրջաններից և Վանաձորից մասնակցում էին շուրջ 50 մարզիկ- մարզուհիներ:
Առաջին տեղն զբաղեցրած մարզիկներն արժանացան Լոռու մարզպետի գավաթին և ըմբշամարտի ֆեդերացիայի պատվոգրին:
Մրցանակակիրներին պարգևատրողների թվում էր Լոռու փոխմարզպետ Գոռ Ասրյանը:

Հաղթող մարզիկներից ձևավորվել է Լոռու մարզի սամբոյի հավաքականը, որը փետրվարի 27-28-ին Երևանում կայանալիք հանրապետության առաջնությունում կներկայացնի մեր մարզը:

Պայքարը մարզիկների միջև ծավալվել է 8 քաշային կարգերում:
53 կգ քաշային կարգում մրցանակային եռյակը կազմել են Ալբերտ Խուբլարյանը, Արամ Խաչիկյանը և Արեմ Աղումյանը:
58 կգ քաշային կարգում առաջին տեղը գրավել է Մհեր Օհանյանը, երկրորդը՝ Արարատ Աշուղյանը, երրորդը՝ Էրիկ Գրիգորյանը:
64 կգ քաշային կարգում մրցանակային եռյակը կազմել են Գոռ Մանուկյանը, Մհեր Մելոյանը և Լևոն Ղարագյոզյանը:
71 կգ քաշային կարգում առաջին և երկրորդ տեղերն զբաղեցրել են Նարեկ Հակոբյանը և Գոռ Ալիխանյանը, երրորդ տեղը՝ Գեորգի Սարուխանյանը:
79 կգ քաշային կարգում մրցանակակիրներ են դարձել Միհրան Ամիրյանը, Կարեն Նասիբյանը և Սեյրան Սարուխանյանը:
88 կգ քաշային կարգում առաջին մրցանակին արժանացել է Արարատ Ղազարյանը, երկրորդին՝ Արեն Վարոսյանը և երրորդ մրցանակին՝ Կարեն Գևորգյանը:
98 կգ քաշային կարգում առաջին և երկրորդ տեղերն զբաղեցրել են Արթուր Հարությունյանը և Արտյոմ Գևորգյանը :
98 կգ քաշային կարգում առաջին տեղն զբաղեցրել է Էրիկ Սաղաթելյանը:
Աղջիկների առաջնությունն անցել է առանց պայքարի: Տեխնիկական հաղթանակներ են գրանցել Փայլո Պապյանը (47 կգ), Գոհար Պապյանը (54 կգ), Մարիամ Ստեփանյանը (59 կգ) և Մոնիկա Մուքոյանը (72 կգ):
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38