Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շնորհավորագիր Արարատ Գյուբանգյանին՝ ծննդյան 60-ամյակի կապակցությամբ.

05.02.2021

 

Շնորհավորագիր Արարատ Գյուբանգյանին՝ ծննդյան 60-ամյակի կապակցությամբ.

Լոռու մարզպետը այսօր հյուրընկալեց արձակագիր, լրագրող, Հայաստանի գրողների և ժուռնալիստների միությունների անդամ Արարատ Գյուլբանգյանին:
Շնորհավորելով ծննդյան 60-ամյակի կապակցությամբ՝ մարզի ղեկավարը առանձնակի կարևորեց ժամանակակից գրականության մեջ հեղինակի ունեցած դերը, երիտասարդ սերնդի գրական մտածողության ու աշխարհայացքի ձևավորման գործում Գյուլբանգյանի ստեղծագործությունների դրական ազդեցությունը:
- Ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ եմ մաղթում, եղեք առողջ ու շարունակեք Ձեր արգասաբեր գործունեությունը գրական-մշակութային կյանքում,-ասաց Արամ Խաչատրյանը:
Արարատ Գյուբանգյանը մինչ օրս հրատարակել է երեք ժողովածու, առաջիկայում կտպագրվի նաև չորրորդ գիրքը: Ա. Գյուլբանգյանը արդի գրականությունում ունեցած նշանակալի ձեռքբերումների համար պարգևատրվել է նաև ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:45:13