Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շնորհավորագիր Ժորա Հովհաննիսյանին՝ ծննդյան 60-ամյա հոբելյանի կապակցությամբ

03.02.2021

Ձեր շնորհիվ բազմիցս հպարտանալու առիթներ ենք ունեցել. շնորհակալ ենք Հայաստանի Հանրապետության և Լոռու մարզի անունը միջազգային հարթակներում բարձր պահելու համար. Գոռ Ասրյան
Փետրվարի 2֊ին Վանաձորի պատվավոր քաղաքացի, ՀՀ վաստակավոր մարզիչ, վետերանների աշխարհի 17֊ակի չեմպիոն Ժորա Հովհաննիսյանը տոնեց 60֊ամյա հոբելյանը։
Մարզչի հոբելյանին ներկա էր նաև Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, ով մարզպետ Արամ Խաչատրյանի անունից շնորհավորագիր հանձնեց Ժորա Հովհաննիսյանին և շնորհավորանքի ու բարեմաղթանքի խոսքեր հնչեցնելուց զատ՝ շեշտեց՝ սպորտի բնագավառում Ժորա Հովհաննիսյանի ավանդը անգնահատելի է:
-Տարիների քրտնաջան աշխատանքի և նվիրվածության արդյունքում մեծաթիվ երեխաներ սիրել են սպորտը Ձե՛ր ջանքերի շնորհիվ, ՀՀ դրոշը բազմիցս ծածանվել է կրկին Ձեր ու ձեր սաների շնորհիվ, և այդ հաղթանակները եղել են բոլորինս: Անձամբ իմ և մարզպետ Արամ Խաչատրյանի անունից շնորհավորում եմ 60-ամյա հոբելյանի կապակցությամբ և վստահեցնում՝ մարզային իշխանությունները պատրաստ են հնարավոր բոլոր միջոցներով նպաստել մարզում սպորտային կյանքի զարգացմանը, երեխաների ֆիզիկական ակտիվության բարձրացմանը:
Սպորտի զարգացումը մեր գլխավոր առաջնահերթություններից է,-նշել է մարզպետի տեղակալը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:45:13