Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մշակույթի ոլորտի վաստակավորները մարզպետի ուշադրության կենտրոնում են
29.01.2021
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր հյուրընկալել էր գեղանկարիչ, մանկավարժ Կառլեն Քոչինյանին՝ շնորհավորելու ծննդյան 80 և ստեղծագործական գործունեության 60-ամյա հոբելյանների կապակցությամբ:
Մարզի ղեկավարը շեշտեց՝ արվեստի և մշակույթի ոլորտում Լոռին առաջիններից է՝ նման գործիչների անմնացորդ նվիրումի ու տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ:
-Անգնահատելի է Ձեր ներդրումը ազգային արժեքների պահպանության, կրտսեր սերնդի գեղագիտական ճաշակի ձևավորման գործում: Շնորհակալ եմ գեղանկարչության ասպարեզում իրականացրած արգասաբեր գործունեության համար,-նշեց մարզի ղեկավարը՝ հավաստիացնելով՝ պատրաստ է արվեստագետների, մտավորականների հետ քննարկել մարզի մշակութային կյանքի ակտիվացմանն ուղղված տարատեսակ հարցեր, իսկ վերջին շրջանում ունեցած հանդիպումները դրա վառ ապացույցն են:
Կառլեն Քոչինյանն իր հերթին նշեց՝ գնահատված լինելը է՛լ ավելի է պարտավորեցնում և ստիպում անել ավելին:
Կառլեն Քոչինյանը ԽՍՀՄ, Հայաստանի, ՌԴ նկարիչների միությունների անդամ է, Հայաստանի ժուռնալիստների միության անդամ, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր: