Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հերմինե Գասպարյանը պարգևատրվեց Լոռու մարզպետի շնորհակալագրով
27.01.2021
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը շնորհակալագրով պարգևատրեց Լոռու մարզպետարանի զարգացման ծրագրերի, վերլուծության և զբոսաշրջության բաժնի նախկին պետ Հերմինե Գասպարյանին մարզպետարանում գործունեության շուրջ 8 ամսվա ընթացքում իրականացված պատասխանատու աշխատանքի, մարզին մատուցված ծառայության համար:
-Համատեղ աշխատանքային գործունեության կարճ ընթացքում պատիվ եմ ունեցել Ձեզ ճանաչելու որպես բարեխիղճ և պրոֆեսիոնալ աշխատակից: Համավարակով, ապա նաև պատերազմով պայմանավորված ծանր իրավիճակում Ձեզ վրա դրված պարտականություններն իրականացրել եք ամենաբարձր մակարդակով: Հետագա գործունեության մեջ Ձեզ մաղթում եմ միմիայն հաջողություններ,-իր խոսքում նշեց Ա. Խաչատրյանը:
Հ. Գասպարյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց իր աշխատանքը բարձր գնահատելու, ջերմ խոսքերի համար՝ նշելով, որ իր վրա դրված պարտականություններն իրականացրել է առանց որևէ ակնկալիքի՝ ի շահ Լոռու մարզի: