Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վստահ եմ՝ մեր երկրի ու ժողովրդի առջև ծառացած մարտահրավերները պիտի հաղթահարենք միասին՝ նա՛և գրչով. Ա. Խաչատրյան

26.01.2021

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր հանդիպում ունեցավ մարզի գրողական համայնքի ներկայացուցիչների հետ: Կարևորելով գրողների դերակատարությունը հանրության գիտակցության ձևավորման ու զարգացման գործում ՝ մարզի ղեկավարը շեշտեց՝ այսօր առաջնային է ստեղծագործող անհատների ներուժը ծառայեցնել ժողովրդի համախմբան, միասնական դարձնելու գործին:

-Մեր նպատակն է վեր հանել ոլորտում առկա խնդիրները, քննարկել ու գտնել դրանց հաղթահարման ուղիները.այս հանդիպումները հենց դրան են միտված: Վստահեցնում եմ՝ ամեն ինչ անելու ենք մեր համագործակցությունը ամուր հիմքի վրա դնելու և ցանկալի արդյունքներ գրանցելու համար: Հավատացած եղեք՝ ձեզ հուզող հարցերը մեր օրակարգում են,- նշեց մարզի ղեկավարը:

Հանդիպմանը ներկա գրողները բարձրաձայնեցին մի շարք խնդիրների մասին. այդ թվում՝ մշակույթի և հատկապես՝ գրականության զարգացմանն ուղղված մարզային ծրագրերի, պատանի ստեղծագործողների՝ գրական ասպարեզ անխոչընդոտ մուտք գործելու , տարատեսակ մշակութային միջոցառումների կազմակերպման և այլնի մասին:
Խնդիրներից խոսելուց զատ՝ գրողները հայտնեցին իրենց անվերապահ աջակցությունը մարզպետին և մարզային իշխանություններին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38