Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

26.01.2021

 Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Նա շնորհավորեց մարզպետարանի նորանշանակ վարչության պետերին՝ Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզանն Պողոսյանին, Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Կամո Աշրաֆյանին, Զարգացման ծրագրերի,զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանին՝ պատասխանատու պաշտոններ ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով աշխատանքային հաջողություններ: Նա նաև շնորհակալություն հայտնեց Հերմինե Գասպարյանին՝ Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետի պաշտոնում իրականացրած աշխատանքների համար:
Մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները հանդես եկան նախորդ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքների ամփոփ հաշվետվությամբ՝ ներկայացնելով նաև ընթացիկ խնդիրները: Վերջիններիս հետ կապված մարզի ղեկավարը համապատասխան հանձնարարականներ հնչեցրեց:
Նա նաև հորդորեց օրենքի շրջանակներում հնարավորինս բավարարել մարզպետարան դիմած քաղաքացիների կարիքները՝ դրսևորելով առավելագույն հետևողականություն և ուշադրություն:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:45:13