Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Գյուղատնտեսության զարգացումը Լոռու մարզի առաջնային խնդիրներից է. կանենք ամեն ինչ ոլորտի զզարգացմանը նպաստելու համար». Գոռ Ասրյան

22.01.2021

 Այսօր Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ «ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (EU-GAIA) ծրագրի ՄԱԽՊ (մարզային աշխատանքային խմբի պլատֆորմի) առաջին հանդիպում-քննարկումը: Ներկա էին Լոռու մարզպետարանի համապատասխան ոլորտային գերատեսչությունների, դոնոր և միջազգային կազմակերպությունների, գյուղատնտեսության ոլորտում ներգրավված ՀԿ-ների ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ, տեղական և միջազգային փորձագետներ, շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ:

Լոռու փոխմարզպետ, աշխատանքային խմբի նախագահ Գոռ Ասրյանը, հանդես գալով ողջույնի խոսքով, առանձնակի շեշտեց ոլորտի զարգացման կորևորությունը և հայտնեց արդյունավետ համագործակցություն ապահովելու ուղղությամբ մարզային իշխանության պատարաստակամության մասին:

-Վստահեցնում եմ՝ ջանքեր կգործադրենք ծրագրի հաջող ընթացքն ապահովելու, շահագրգիռ կառույցներին հնարավորինս ներգրավելու, իրազեկելու ուղղությամբ, Լոռու մարզպետարանի և մարզային աշխատանքային խորհրդի միջև բեղմանավոր գործակցությունն ապահովելու համար,-նշեց փոխմարզպետը:

Քաղաքականության և շահերի պաշտպանության փորձագետ, EU-GAIA ծրագրի ներկայացուցիչ Վադիմ Ուզունյանն իր հերթին շեշտեց՝ պլանավորում են իրականացնել տարատեսակ ծրագրեր, անցկացնել դասընթացներ կայուն և շուկայահեն ագրոբիզնեսի զարգացման գործում շահագրգիռ անձանց ու կազմակերպություններին ուղղորդելու և աջակցելու համար:
Հանդիպման ընթացքում ներկաները խոսեցին ոլորտի զարգացմանը խոչընդոտող խնդիրներից, հնչեցին դրանց լուծմանն ուղղված առաջարկություններ, ներկայացվեց քննարկումների ձևաչափն ու ժամանակացույցը:
Նմանատիպ հանդիպումները պարբերական բնույթ կկրեն:


«ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» (EU-GAIA) ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից, համաֆինանսավորվում և իրականացվում՝ Ավստրիայի զարգացման գործակալության և մասամբ` Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից: Ծրագրի նպատակն է աջակցել մարզային իշխանություններին գյուղատնտեսական ոլորտում կարիքների, խնդիրների վերհանման, ռազմավարական զարգացման ծրագրերի և նախաձեռնությունների մշակման, համապատասխան ռազմավորության և կանոնակարգերի մշակման գործում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38