Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն Լոռու մարզպետարանում

21.01.2021

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն անցկացրեց քաղաքացիների ընդունելություն:
Մարզի ղեկավարին հիմնականում աշխատանքի տեղավորման, բնակարանային պայմանների բարելավման, սոցիալական խնդիրներով դիմեց շուրջ 20 քաղաքացի: Մարզպետը նշեց, որ ներկայացված բոլոր հարցերը հանգամանորեն կուսումնասիրվեն, և առկա հնարավորությունների սահմաններում դրանց լուծումներ կտրվեն:
Ընդունելության էին եկել նաև տարբեր ոլորտների մասնագետներ, որոնք ցանկություն ունեին պարզապես շնորհավորելու Արամ Խաչատրյանին մարզի ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և պատրաստակամություն էին հայտնում իրենց մասնագիտական կարողությունների ողջ ներուժով ծառայելու մարզին և աջակցելու մարզպետարանին այս կամ այն ոլորտի զարգացման գործում:
Ա. Խաչատրյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց նրանց մարզին աջակցելու պատրաստամակության համար՝ նշելով, որ յուրաքանչյուր քաղաքացու մասնագիտական ներդրումը խիստ արժեքավոր է երկրի համար ստեղծված դժվարին իրավիճում առկա մարտահրավերներին դիմագրավելու առումով:
Ընդունելությանը եկած «Առաջին գունդ» ՀԿ ներկայացուցիչները Ա. Խաչատրյանին պարգևատրեցին «Զորավար Անդրանիկ» մեդալով «Արցախյան ազատության պայքարում կատարած հատուկ ծառայության համար»:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38