Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Նոր աշխատատեղեր ապահովելով՝ կերտելու ենք մեր քաղաքացիների բարեկեցությունը». Ա. Խաչատրյան
15.01.2021
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայում է. նա ծանոթանում է արտադրական գործընթացին: Մարզպետը շրջում է արտադրամասի տարածքում, զրուցում աշխատակիցների հետ:
-«Գլորիա» կարի ֆաբրիկան աշխատանքով է ապահովում շուրջ 2700 քաղաքացու. վստահեցնում եմ՝ մեր որդեգրած քաղաքականությանը հավատարիմ՝ անելու ենք ամեն ինչ բիզնեսի զարգացումը խթանելու համար։ Նոր աշխատատեղեր ապահովելով՝ կերտելու ենք մեր քաղաքացիների բարեկեցությունը,-ասում է մարզի ղեկավարը: