Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Պահպանե՛լ հակահամաճարակային կաննոները, լինե՛լ զգոն
13.01.2021
Հունվարի 13-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածության դեպքերի ընդհանուր թիվը Լոռու մարզում 8119 է: Մինչ օրս առողջացել է 7458 քաղաքացի,մահերի ընդհանուր թիվը 135 է:
Ներկա պահին բուժում է ստանում 526 վարակակիր:
Լոռու մարզում կորոնավիրուսով վարակված անձանց բուժում են իրականացնում Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը, որտեղ այս պահին բուժում է ստանում 3 և Սպիտակի բժշկական կենտրոնը՝ 70 հիվանդ:
Թեև ներկայում հիվանդության նվազման տենդենց է նկատվում, սակայն հանրակրթական ուսումնական հաստատություններում կրթական գործընթացի մեկնարկի կապակցությամբ կրկին հորդորում ենք խստագույնս պահպանել հակահամաճարակային կաննոները, լինել զգոն: