Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Վստահ եմ համախմբվածությամբ և միասնականությամբ, զօր ու գիշեր աշխատանքով կկարողանանք միասին հաղթահարել բոլոր խնդիրերը՝ ի շահ մեր մարզի զարգացման և մարզի բնակիչների բարեկեցության». աշխատանքայի
12.01.2021
Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այս տարվա առաջին աշխատանքային խորհրդակցությունն անցկացրեց մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ:
Մարզի ղեկավարը ներկաներին մաղթեց արդյունավետ աշխատանքային տարի.
-Մեր երկրի՝ այդ թվում և մարզի առջև լուրջ մարտահրավերներ կան ծառացած՝ 2020թ.-ին մեզ պատուհասած համավարակի, ապա նաև պատերազմի պատճառով: Վստահ եմ համախմբվածությամբ և միասնականությամբ, զօր ու գիշեր աշխատանքով կկարողանանք միասին հաղթահարել բոլոր խնդիրերը՝ ի շահ մեր մարզի զարգացման և մարզի բնակիչների բարեկեցության: Կարևորում եմ հատկապես աշխատանքային ջերմ մթնոլորտի ապահովումը և բարձր կարգապահությունը,-ասաց Արամ Խաչատրյանը:
Նա աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ փոխմարզպետ Գոռ Ասրյանին (http://lori.mtad.am/structure/bio/490/), մարզպետի նորանշանակ խորհրդականաններ՝ Հովհաննես Ավետիսյանին (http://lori.mtad.am/structure/bio/508/) և Արմեն Հարությունյանին (http://lori.mtad.am/structure/bio/882/), օգնական Տիգրան Հովսեփյանին (http://lori.mtad.am/structure/bio/612/)՝ մաղթելով աշխատանքային հաջողություններ:
Օգտվելով առիթից՝ փոխմարզպետը շնորհակալություն հայտնեց պատասխանատու պաշտոնն իրեն վստահելու համար և վստահեցրեց, որ պատրաստ է անելու ամեն հնարավորինը՝ Լոռու մարզի զարգացման և առկա խնդիրների հաղթահարման ուղղությամբ:
Մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները ամփոփ կերպով ներկայացրեցին 2020թ.-ին կատարված աշխատանքները՝ անդրադառնալով նաև ընթացիկ խնդիրներին:
Մարզի ղեկավարը հանդես եկավ մի շարք հանձնարարականներով: