Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ամանորին ընդառաջ ուրախ տրամադրություն՝ Փամբակի «Հեքիաթի տանը»
28.12.2020
Պատերազմի հետևանքով Լոռիում ապաստանած արցախցի փոքրիկների և վիրավոր զինծառայողների 5-14 տարեկան երեխաների համար Փամբակի «Հեքիաթի տունը» կազմակերպել էր ամանորյա միջոցառում:
Ինչպես է հայակական ավանդական Նոր տարին անցկացվել, ինչ ծեսեր ու ավանդույթներ ենք ունեցել, և դրանցից որոնք ենք մինչև օրս պահպանել. ուրախ ժամանց կազմակերպելուց զատ՝ «Հեքիաթի տունը» փոքրիկների համար բացահայտեց նաև մշակութային գաղտնիքներ:
Շուրջ 40 երեխայի հնարավորություն ընձեռվեց ակտիվ ու հագեցած օր ունենալու:
Միջոցառումn անց է կացվել Փամբակի «Հեքիաթի տան» նախաձեռնությամբ, իսկ Լոռու մարզպետարանը հոգացել է կազմակերպչական, երեխաների տեղափոխման տրանսպորտային հարցերը: