Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ասֆալտապատվել են Կուրթան, Վարդաբլուր, Գյուլագարակ, Գարգառ բնակավայրերի համայնքային ճանապարհները
28.12.2020
Այս տարի պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվել են Գյուլագարակ համայնքի Կուրթան, Վարդաբլուր, Գյուլագարակ, Գարգառ բնակավայրերի համայնքային ճանապարհները. Գարգառում` մոտ 130 գծամետր, Գյուլագարակում` մոտ 500 գծամետր, Կուրթանում` մոտ 270 գծամետր, Վարդաբլուրում` մոտ 220 գծամետր:
Ծրագրի իրականացման արդյունքում վերանորոգվել են համապատասխան բնակավայրերի մանկապարտեզ և դպրոց տանող ճանապարհներն ու հարակից տարածքները, գյուղի Գ-2 և դպրոց տանող ճանապարհները, եկեղեցի տանող ճանապարհը, պոլիկլինիկա և դպրոց տանող ճանապարհներն ու հարակից տարածքները:
Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է շուրջ 53 մլն դրամ:
Շահառու են համայնքի բոլոր բնակիչները` մոտ 9000 մարդ: