Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լեռնապատ համայնքի կարիքների համար ձեռք է բերվել գյուղտեխնիկա
25.12.2020
Լեռնապատ համայնքում այս տարի պետություն համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրով համայնքի կարիքների համար ձեռք են բերվել գյուղտեխնիկա և գյուղատնտեսական սարքավորումներ: Այդ թվում` խոտհնձիչ, եռախոփ գութան, կուլտիվատոր, հողաֆրեզ, կարտոֆիլացան, կարտոֆիլահան և խոտամամլիչ:
Ծրագրի իրականացման արդյունքում համայնքում յուրաքանչյուր տարի 20-25 տոկոսով կավելանա մշակվող վարելահողերի և հնձված խոտհարքների մակերեսը, կխթանվի կարտոֆիլագործությունը և անասնապահությունը, ավելի դյուրին կիրականացվեն հողամշակման աշխատանքները, ինչպես նաև կավելանան համայնքի բյուջեի մուտքերը` ի հաշիվ սարքավորումներով մատուցվող ծառայությունների:
Պայմանագրային արժեքը կազմել է 9 մլն 890 հազար դրամ.ծրագիրն իրականացվել է 50/50 տոկոս համֆինանսավորմամբ: