Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Խոնարհվում ենք… հավերժ պարտք ենք հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած մեր եղբայրներին…
21.12.2020
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր այցելեց Վանաձորի զինվորական պանթեոն, ուր հանգչում են Արցախյան պատերազմում նահատակված հայ քաջորդիները:
Մարզի ղեկավարը հարգանքի տուրք մատուցեց հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին և ծաղիկներ խոնարհեց նրանց շիրիմներին:
-Մեր հերոս տղաների շնորհիվ մենք այսօր կանք, և մեր գոյությունը պիտի արդարացնենք՝ նրա՛նց երազած հայրենիքը կերտելով: Հավերժ փառք ու խոնարհում...