Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Շնորհակալ ենք ձեր քաղաքացիական դիրքորոշման, ձեր պատրաստակամության համար». Ա. Ղուկասյանը շնորհակալագրեր հանձնեց արցախցիներին կացարան տրամադրած կառույցների ներկայացուցիչներին
16.12.2020
![](http://lori.mtad.am/files/n_pics/27514_s.jpg)
Մարզի գլխավոր կառույցում հյուրընկալվել էին նաև մարզի այն հյուրանոցների, հյուրատների և պետական նշանակության կենտրոնացված կացարանների ներկայացուցիչներն, ովքեր անշահախնդիր կերպով իրենց հարկի տակ են առել Լոռու մարզում ապաստան գտած արցախցի մեր հայրենակիցներին:
-Շնորհակալ ենք ձեր քաղաքացիական դիրքորոշման, ձեր պատրաստակամության համար,- անհատապես բոլորին իր երախտագիտությունը հատնելով՝ ասաց Ա. Ղուկասյանը: -Այս տարին հատկապես ձեր ոլորտի համար ամենածանրերից էր համավարակի, ապա նաև պատերազմի պատճառով, բայց դա չխանգարեց ձեզ անելու առավելագույն հնարավորը արցախցի մեր հայրենակիցների, մեր հայրենիքի համար:
Մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանն իր խոսքում մասնավորապես ընդգծեց մարզպետարանի զարգացման ծրագրերի, վերլուծության և զբոսաշրջության բաժնի դերակատարությունը հյուրանոցների, հյուրատների և պետական կացարանների ներկայացուցիչների հետ համագործակցության և արցախցի ընտանիքների տեղավորման հարցում:
Զարգացման ծրագրերի, վերլուծության և զբոսաշրջության բաժնի պետ Հերմինե Գասպարյանն, իր հեթին ընդգծելով անշահախնդիր համագործակցությունը, հույս հայտնեց, որ արդեն մոտ ապագայում միասնական ջանքերով կշարունակվեն և նոր թափ կստանան մարզի զբոսաշրջության զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները:
-Նաև մարզպետարանի դիրքորոշման և փոխվստահության շնորհիվ էր, որ մեր համագործակցույթունը կայացավ ու կշարունակվի նաև այլ ծրագրերի շրջանակներում,-նշեցին ներկաներից շատերը: Նրանք նաև ջերմ հիշողություններ ներկայացրեցին ընդհանուր առօրյայից՝ ընդգծելով, որ արցախցի շատ ընտանիքների հետ ջերմ բարեկամական հարաբերություններ են ձևավորվել:
Մարզի ղեկավարի կողմից նրանք արժանացան շնորհակալագրերի: