Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզը կարողացել է հսկայածավալ աշխատանքներ իրականացնել ու այս ամենը մեծ մասամբ աջակից կառույցների օգնությամբ

15.12.2020

Լոռու մարզպետարանում այսօր հյուրընկալվել էին պատերազմի առաջին իսկ օրերից մարզում ձևավորված համակարգման կենտրոնի անդամները և վերջինիս հետ սերտորեն համագործակցած ավելի քան 60 կառույցի ներկայացուցիչներ և անհատներ, ովքեր, երկրի համար այս ծանր օրերին անշահախնդիր կերպով համախմբվելով և մեկ բռունցք դառնալով, արցախցի ընտանիքներին ապահովել են նաև սննդով, առաջին անհրաժեշտության պարագաներով, իրերով, նրանց ցուցաբերվել է սոցիալ-հոգեբանական աջակցություն, կազմակերպվել է երեխաների ժամանցը:
Նրանց, ինչպես նաև բոլոր այն կառույցներին ու անհատներին, ովքեր աջակցության ակցիաներ են իրականացրել անհատապես, իրենց խորին երախտագիտության խոսքը հայտնեցին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը և մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը:
-Լոռու մարզը կարողացել է հսկայածավալ աշխատանքներ իրականացնել ու այս ամենը մեծ մասամբ նաև ձեր շնորհիվ: Շատ կարևոր է, որ այս համագործակցությունը շարունակվի նաև այլ ծրագրերի շրջանակներում՝ ի շահ լոռեցու ու մարզի զարգացման:
Մարզի ղեկավարը նաև իր շնորհակալություն հայտնեց արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին, ովքեր պատերազմի օրերին աշխարհի տարբեր անկյուններից առաջնագծի համար խիստ անհրաժեշտ տեխնիկական միջոցներ ու տարբեր պարագաներ են ուղարկել Լոռի, որոնք էլ մարզպետարանի ուժերով տեղափոխվել են առաջնագիծ: Նրանք նաև հումանիտար օգնություն են ուղարկել մարզ:
-Լոռին այն եզակի մարզերից է, որը կարողացել է մեկ նպատակի շուրջը համախմբել տարբեր ոլորտների, քաղաքական հայացքների տեր կառույցների և անհատների, և սա մեր գլխավոր հաղթանակն է: Ձեր շնորհիվ Լոռու մարզում բնակվող ոչ մի արցախցի դուրս չի մնացել ուշադրությունից և հոգածությունից: Ակնկալում ենք, որ մարզպետարանի հետ ձեր գործակցությունը լինելու է շարունակական,- իր խոսքում նշեց մարզպետի տեղակալը՝ մասնավորապես շեշտելով, որ պետական բյուջեից մարզին հատկացված ֆինանսական միջոցներն անգամ մեծ մասամբ անհրաժեշտ չի եղել օգտագործել:
Ներկաներից շատերն, օգտվելով առիթից, հնարավորություն ունեցան իրենց մտքերն արտահատնելու, սրտի խոսքն ասելու: Նրանք նշեցին, որ աջակցություն են ցուցաբերել անշահախնդիր կերպով, առանց որևէ ակնկալիքի՝ նշելով, որ այդ պահին մեկ հարկի տակ համախմբված են այն կառույցներն ու անհատները, որոնք մինչ այդ էլ այլ պրոեկտների շրջանակներում փորձել են օգտակար լինել մարզին ու այդպես շարունակվելու է նաև այսուհետ:
Մարզի ղեկավարը շնորհակալագրերով պարգևատրեց ներկաներին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:18:13