Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հաջողությունների հասնելու միակ ճանապարհը որակյալ կրթության ապահովումն է. Ա. Ղուկասյան

15.12.2020

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը շնորհակալագրեր հանձնեց նոյեմբերի 22-29-ը մի շարք առարկաներից(հայ գրականություն, հայոց լեզու և գերմաներեն, ֆրանսերեն և անգլերեն, ռուսաց լեզու, հայոց եկեղեցու պատմություն և քիմիա) անցկացված 2019-2020 ուսումնական տարվա դպրոցական առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի 6 մրցանակակիրներին.
 Հովհաննես Իգիթխանյան (Շիրակամուտի թիվ 1 հիմն. դպրոց, առաջին կարգի դիպլոմ, հայոց եկեղեցու պատմություն)
 Միլենա Կիրակոսյան (Վանաձորի մաթ. և բնագ. առ, հտ/դ, երկրորդ կարգի դիպլոմ, հայոց լեզու)
 Անահիտ Ասլանյան (Վանաձորի թիվ 11 ավագ դպրոց, երկրորդ կարգի դիպլոմ, հայ գրականություն)
 Սոնա Եղշատյան (ՎՊՀ հենակետային վարժարան, երկրորդ կարգի դիպլոմ, ռուսաց լեզու)
 Նարե Աքուլյան (Վանաձորի թիվ 5 հիմն. դպրոց, երրորդ կարգի դիպլոմ, անգլերեն)
 Անահիտ Ներսիսյան (Վանաձորի թիվ 24 միջն. դպրոց, երրորդ կարգի դիպլոմ, անգլերեն)
Ա. Ղուկասյանը շնորհավորեց դպրոցականներին և շնորհակալություն հայտնեց մարզը լավագույնս ներկայացնելու համար:
-Մեր երկրի ապագան ձեր ձեռքերում է: Ես ուրախ եմ և հպարտ, որ այսօրվա սերունդը՝ ի դեմս ձեզ, գիտակցում է կրթության և գիտելիքի դերը: Լավ մասնագետ և երկրի լարժեք քաղաքացի լինելու լավագույն պայմանը կրթությանը շատ ժամանակ հատկացնելն է,- նշեց մարզի ղեկավարը:
Ուսուցիչները ևս արժանացան գնահատանքի՝ բարդ ու պատասխանատու աշխատանքը պատվով կատարելու, կրթության և դաստիարակության գործում ունեցած ավանդի համար: Մարզի ղեկավարն, ի նշան երախտագիտության, ծաղիկներ նվիրեց և շնորհակալագրեր հանձնեց նաև նրանց:
Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ռ. Հարությունյանն, իր հերթին շնորհավորելով աշակերտներին, հորդորեց շարունակել նույն եռանդով, եղած գիտելիքների պաշարը տարեցտարի բազմապատկել ու օրինակ ծառայել մյուսների համար:
Ուսուցիչները և դպրոցականները նույնպես շեշտեցին՝ յուրաքանչյուր ձեռքբերում է՛լ ավելի պարտավորեցնող և ոգևորող է, ասում են՝ գնահատանքի արժանանանալը ստիպում է ավելի շատ աշխատել ու լավ սովորել:
Հիշեցնենք, որ 12-րդ դասարանների աշակերտների համար այս առարկաների օլիմպիադայի հանրապետական փուլն անց էր կացվել մայիս ամսին:
Հարկ է նշել նաև, որ փետրվարի 24-ից մարտի 11-ը կազմակերպվել էր օլիմպիադաների հանրապետական փուլը՝ մաթեմատիկա, ֆիզիկա, աստղագիտություն, կենսաբանություն, աշխարհագրություն, պատմություն և ինֆորմատիկա առարկաներից։ Մյուս առարկաների համար օլիմպիադաների հանրապետական փուլի հետաձգումը պայմանավորված էր կորոնավիրուսի տարածմամբ, պատերազմով և ռազմական դրության հայտարարմամբ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-15 17:04:26