Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վարչապետը և Լոռու մարզպետը հարգանքի տուրք մատուցեցին 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին

07.12.2020

1988 թվականի ավերիչ երկրաշարժի տարելիցի կապակցությամբ աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրան ուղեկցում էին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության ներկայացուցիչներ, մարզպետարանի պաշտոնյաներ:

Առաջին կանգառը 1988 թվականի ավերիչ երկրաշարժի էպիկենտրոն՝ Լոռու մարզի Շիրակամուտ (Նալբանդ) համայնքն է, որտեղ Նիկոլ Փաշինյանը, Անդրեյ Ղուկասյանը, մյուս ներկաները հարգանքի տուրք մատուցեցին՝ ծաղիկներ խոնարհելով ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին:

Նիկոլ Փաշինյանը կարճատև զրույց ունեցավ համայնքի բնակիչների հետ, ովքեր իրենց զորակցությունը հայտնեցին երկրի վարչապետին:

Հարջորդ կանգառը Սպիտակ համայնքում էր. ՀՀ վարչապետը, մարզի ղեկավարը, պաշտոնատար անձինք ծաղկեպսակներ և ծաղիկներ դրեցին երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Այցի վերջին կանգառը Վանաձորում էր. այստեղ նրանք ծաղիկներ և ծաղկեպսակներ խոնարհեցին Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու Նահատակաց պուրակում երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշարձանին: Ապա մասնակցկեցին եկեղեցում մատուցվող պատարագին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:45:13