Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլը կշարունակվի մինչև նոյեմբերի 29-ը

25.11.2020

Նոյեմբերի 22-ին Երևանում մեկնարկել է ՀՀ դպրոցականների 2019-2020 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլը 9-11-րդ դասարանների աշակերտների համար՝ Հայ գրականություն (նոյեմբերի 22), Հայոց լեզու և Գերմաներեն (նոյեմբերի 23), Ֆրանսերեն և Անգլերեն ( նոյեմբերի 28), Ռուսաց լեզու (նոյեմբերի 29), Հայոց եկեղեցու պատմություն և Քիմիա(նոյեմբերի 29-ին) առարկաներից:
Լոռու մարզի հանրակրթական դպրոցներից հանրապետական փուլին՝ նշված առարկաներից կմասնակցի ընդհանուր առմամբ 63 դպրոցական:
Հարկ է նշել, որ 12-րդ դասարանի աշակերտների համար այս առարկաների օլիմպիադայի հանրապետական փուլն անց էր կացվել մայիս ամսին:
Հիշեցնենք նաև, որ փետրվարի 24-ից մարտի 11-ը կազմակերպվել էր օլիմպիադաների հանրապետական փուլը՝ մաթեմատիկա, ֆիզիկա, աստղագիտություն, կենսաբանություն, աշխարհագրություն, պատմություն և ինֆորմատիկա առարկաներից։ Մյուս առարկաների համար օլիմպիադաների հանրապետական փուլի հետաձգումը պայմանավորված էր կորոնավիրուսի տարածմամբ, պատերազմով և ռազմական դրության հայտարարմամբ։
Արդեն իսկ անցկացված օլիմպիադաների հանրապետական փուլում մեր աշակերտները հասցրել են լուրջ արդյունքներ գրանցել.
Քիմիա առարկայից ունենք 2՝ առաջին կարգի և 1՝ երրորդ կարգի դիպլոմ,
Անգլերենից՝ 1՝ երրորդ կարգի,
Գերմաներենից՝ 1՝ առաջին կարգի,
Պատմությունից՝ 1-ական առաջին և երկրորդ կարգի, 2՝ երրորդ կարգի դիպլոմ,
Աշխարհագրությունից՝ 1՝ երրորդ կարգի
Կենսաբանությունից՝ 2-ական երկրորդ կարգի դիպլոմներ և գովասանագրեր,
Ֆիզիկայից՝ մեկ գովասանագիր,
Մաթեմատիկայից՝ 1՝ երրորդ կարգի դիպլոմ:
Հաջողություններ ենք մաղթում մեր դպրոցականներին նաև այս փուլում՝ վստահությամբ, որ նրանք դարձյալ կվերադառնան մրցանակային տեղերով:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38