Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ախթալա բնակավայրում կգործի հանդիսությունների սրահ
25.11.2020
Ախթալայում շենքերից մեկի առաջին հարկում տեղակայված, շուրջ 82 քառ. մետր ընդգրկող հիմնանորոգված տարածքը բնակավայրի ողջ բնակչության համար կծառայի՝ որպես հանդիսությունների սրահ:
Վերջինիս անհրաժեշտությունը մեծ է, քանի որ բնակավայրում ուրախության և տխրության արարողությունների համար նախատեսված նմանատիպ կառույցները բացակայում են:
Ծրագիրն իրականացվել է այս տարի սուբվենցիոն միջոցներով՝ պետություն-համայնք համատեղ ներդրմամբ:
Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է շուրջ 4 մլն 200 հազար դրամ,որից 1 մլն 680 հազարը պետբյուջեի ներդրումն է, մնացածը՝ համայնքային: