Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տաշիրում ասֆալտապատման աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են
24.11.2020
Տաշիր խոշորացված համայնքում սուբվենցիոն ծրագրի շրջանականերում այս տարի ասֆալտապատվել են Տաշիր բնակավայրի Կ.Դեմիրճյան, Վ.Սարգսյան փողոցները, ինչպես նաև Լեռնահովիտ բնակավայրի 1-ին, 6-րդ, 9-րդ թաղամասերի ճանապարհները:
Ծրագրի պայմանագրային արժեքը շուրջ 63 մլն 455 հազար դրամ է, որից պետբյուջեի ներդրումը կազմել է 34 մլն 900 հազար դրամ, այլ ներդումը՝ 13 մլն դրամ, մնացածը համայնքային ներդրումն է:
Ասֆալտապատվել են ինչպես փողոցները, այնպես էլ՝ հարակից մայթերը՝ ընդգրկելով ընդհանուր մոտ 600 գծմ հատված:
Ծրագրի շահառու են բնակավայրի բոլոր բնակիչները` շուրջ 16.000 մարդ: