Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լուսաղբյուրում նորոգվել է ոռոգման ցանցը
24.11.2020
Լուսաղբյուր համայնքում գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին 30-35 հեկտարով կավելանա ոռոգվող հողերի մակերեսը, կնվազի ջրի կորուստը և այս ամենը շնորհիվ ոռոգման ցանցի նորոգման: Ծրագիրն իրականացվել է պետություն-համայնք համատեղ ներդրմամբ՝ սուբվենիցոն ծրագրի շրջանակներում:
Վերականգնվել է 594 գծ/մ երկարությամբ ջրատարը, վերանորոգվել է ջրթողը և կառուցվել է ևս 2 նոր ջրթող` հարթ փականներով: Ոռոգման ցանցից կօգտվի շուրջ 98 տնտեսություն:
Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 14 մլն 586 հազար դրամ, որից մոտ 9 մլն դրամը պետբյուջեի ներդրումն է, մնացածը՝ համայնքային: